Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում

Ադրբեջանում այսօր՝ հունվարի 12-ին, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաեւ Արցախում եւ Հայաստանում: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցված երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 եւ արեւելյան երկայնության 48.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում եւ Սյունիքի մարզի Քաջարան եւ Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub