Ուորլիքը ԼՂ հարցով խորհրդակցելու համար մեկնել է Լոնդոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն: «Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության  նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,-Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` օգտագործելով #NKpeace հեշթեգը: Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այնուհետև նախագահները քննարկումը շարունակել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Համանախագահները նախագահների հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ նշել են, որ հանձնառու են կողմերի հետ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորման միջնորդության հարցում:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub