Ինչպես բացատրել, որ կազինոներից, պոռնկատներից բացի կան պատմական արժեքներ, որոնց չի կարելի դիպչել

Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Երիտասարդական պալատի, Աֆրիկյանների տան, Սևան հյուրանոցի, Ծածկած շուկայի և մնացած խորհրդանիշների դառը ճակատագրերի կողքին կհայտնվի նաև «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը: Լավ էս խուժաններին, ինչպես բացատրես, որ կազինոներից, պոռնկատներից, սուպերմարկետներից բացի կան պատմական արժեքներ, որ չի կարելի մատով կպնել: Ի դեպ, հիշեցնեմ, որ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ. 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։ Արթուր Հայրապետյան. ֆեյսբուք:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub