Նախկին փոխթաղապետի տնից գողություն կատարած Գիժ Արթուրին բռնեցին/տեսաշար/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են բերման ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա «Գիժ Արթուր» մականվամբ Արթուր Ղազարյանին: Պարզվել է, որ հունվարի 6-ին Բագրևանդ թաղամասի թիվ 24 տան 2-ր հարկի եվրոպատուհանը հատուկ միջոցներով բացելով՝ նա ներս է մտել նշված տուն և այնտեղից հափշտակել 9 մլն 675 հազար ՀՀ դրամի ոսկյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ռազմիկ Գրիգորյանին: Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ նախկինում դատապարտված Գիժ Արթուրն այս գողությամբ չի բավարարվել և հնարավոր է՝ նման հանցագործություններ էլի կատարած լինի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub