Մամիկոն Խոջոյանի հարազատների հայցը ՄԻԵԴ-ն ընդունել է վարույթ

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված եւ օրեր անց Հայաստանում մահացած, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործով հայցը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է Մամիկոն Խոջոյանի գործի մասին, որը 77-ամյա ՀՀ քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014թ. ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս. այդ ընթացքում նա, ազգային եւ կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ ՀՀ իշխանություններին հանձնվելուց եւ տուն վերադառնալուց երկու ամիս անց: Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի եւ, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որն իր մեջ պարունակել է անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ է ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ եւ 3-րդ հոդվածները: Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել է նրա մահվանը: Նրանք նաեւ պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել պարոն Խոջոյանի կալանավորման եւ նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո հեռուստատեսությամբ եւ ինտերնետով տեսնելը պարունակում է 3-րդ հոդվածի եւս մեկ խախտում: Ավելին, պարոն Խոջոյանի երեխաները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, եւ նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջեւ է կանգնել: Կապված սրա եւ վերը նշված խախտումների հետ, նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Վերջապես, նրանք պնդում են, որ իրենց իրավունքները եւ իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված): Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին եւ դատարանի հարցերին մինչեւ 2016թ. մարտի 8-ը:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub