Էրդողանը խորհուրդ է տվել բարձրանալ լեռները

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խստորեն քննադատել է ակադեմիկոսներին, որոնք իրենց ստորագրությունն են դրել այն դիմումի տակ, որում երկրի իշխանություններին կոչ են արել վերջ դնել հարավ-արևելքում իրականացվող սպանդին և «Քրդական հարցը» լուծել խաղաղ ճանապարհով։ «Եթե նրանք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա թող հայտնվեն խորհրդարանում և անեն դա, իսկ եթե ոչ, ապա նրանք կարող են բարձրանալ լեռները և փոսեր փորել։ Այսքան բաց եմ արտահայտվում»,- ասել է նա: Այնուհետև անդրադառնալով Սուլթանահմեթի հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է. «Մենք պայքարում ենք ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների դեմ։  Զոհվել է Գերմանիայի 10 քաղաքացի։ Վիրավորները հիվանդանոցում են։ Մի մասին դուրս են գրել։ Մենք մեր ցավակցություններն ենք հայտնել Գերմանիայի կանցլերին ու նախագահին։ Այստեղից ցանկանում եմ մեր ցավակցությունները հղել զոհվածների ընտանիքներին»։

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub