Պուտինի սարսափը

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է Իլյիչևսկի նավահանգստում առաջին գնացքի դիմավորմանը, որը ժամանել է Նոր Մետաքսի ճանապարհով։ Սաակաշվիլին գնացքի ժամանումը որակել է որպես «Պուտինի սարսափ»: «Դեռ մի քանի տարի առաջ, երբ ես Վրաստանի նախագահն էի, նախաձեռնեցի մայրուղու կառուցում՝ Չինաստան-Ուկրաինա տրանսպորտային երթուղու ստեղծման հաշվարկով. բոլորն ասում էին, որ այդ երթուղին չունի հեռանկարներ։ Բոլորն ասում էին, որ ապրանքները հետագայում նույնպես Եվրոպայից կգնան Ռոսաստանի տարածքով։ Եվ ահա այսօր երթուղին բաց է, վրա է հասել Պուտինի սարսափը»։ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա Եվրոպայի հաջողակ երկրներից մեկը։

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub