Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հատուկ բանագնացները կայցելեն Ուկրաինա

Հունվարի 18-19-ին Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հատուկ բանագնացները կայցելեն Ուկրաինա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքին: Հանդիպումը նախատեսված է Պորոշենկոյի՝ Մերկելի և Օլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածության զարգացման համար, որը տեղի էր ունեցել հունվարի 13-ին: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Մինսկի համաձայնագրի իրականացման հարցերը:

Просмотрено 10 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub