Սոս Ջանիբեկյան․ բարոյապես տրանսգենդերը

Կան մարդիկ, որոնք, իրենցից ոչինչ չներկայացնելով, բարձր բաներից են սիրում դուրս տալ։ Համենայն դեպս, նրանց թվում է, որ բարձր բաներից են դուրս տալիս, բայց իրականում պարզապես դուրս են տալիս ու անպոչ գդալի պես ընկնում են լուրջ թեմաների մեջ։

Կարկառուն մի օրինակ վերը նշվածի՝ Սոս Ջանիբեկյան։ Էս մեր դերասանչիկը դեռ դուրս չի եկել թունդ հեղափոխականի շորշոփից, ու երեկվանից մոտը մտքի ուժգին փայլատակումներ են։ Նրան հատկապես տպավորել է Նիկոլի ելույթը, որում վերջինս պաշտոնապես ստանձնեց ամենայն հայոց գեյության հովանավորի պաշտոնը։

Տեսեք՝ ինչ է ասում Սոսը․ թե բա՝ սթափվեք, մոռացա՞ք, թե ինչից ենք պրծել։ Սոս ջան, ամոթ չլինի հարցնել` էդ ինչի՞ց ես պրծել։ Էդքան վա՞տ էր։ Անձամբ քեզ համար էդքան վա՞տ էր։ Մինչև հեղափոխությունը նկարվում էիր էդ քո ասած չար համակարգի տելեներում, փեշով փող էիր առնում, սրա-նրա հետ ալֆոնսություն էիր անում․․․ Ուզում եմ հասկանալ, թե դու էդ ինչի՞ց ես պրծել։ Դու երևի կասես, որ քեզ մոտ ամեն բան կարգին էր, բայց ժողովուրդն էր վատ ապրում։ Բարի։ Բա ինչո՞ւ չէիր խոսում այն ժամանակ, երբ այդքան վատ էր ժողովրդի համար։ Մինչև Ապրիլյան հեղաշրջումը միակ հիշվող խոսքդ այն էր, որ Քիմ Քարդաշյանին առաջարկում էիր Ծղոտներ գնալ։ Իրոք որ, ինչի՜ց ենք պրծել։

Սոս ջան, առհասարակ, ի՞նչ ես դուրս տալիս։ Թե բա՝ նախկին թալանչիները գեռային արած Կոմայգի էին գնում։ Անուններ կասե՞ս, թե՞ օդ-օդ խոսելով ա։ Ասա, թող բոլորն իմանան այդ այլասերված սրիկաների անունները, որոնք կոմայգու տրանսերի մոտ էին գնում։ Չէ՞ որ Նիկոլդ, ըստ քո իսկ խոսքերի, մեզ ինչ-որ աներևակայելի չարիքներից է ազատել, ու էդ չարիքները էլ վախենալու չեն։ Բա էլ ինչի՞ց ես վախենում։ Ասա այդ անունները, նաև ասա, թե դու դրա մասին ո՞նց ես իմացել։ Վերջիվերջո, հո քո մոտ չէի՞ն գալիս Կոմայգի։ Չնայած ո՞վ իմանա։

Սոս ջան, տրանսգենդերները դժբախտ մարդիկ են, հիվանդ ու դժբախտ։ Իրենք ունեն խնդիր։ Ու էդ խնդրի պատճառով դառնում են տրանսգենդեր։ Ու քո համեմատ իրենց դեռ հասկանալ կարելի է, որովհետև նրանց կյանքն ու իրենց խնդիրն է ստիպում դառնալ իրական տրանսգենդեր։ Բա քե՞զ ինչն ա ստիպում, որ դառնաս բարոյապես տրանսգենդեր, Նիկոլի սոսկա, պնակալեզ, որը պատրաստ է Նիկոլի արած ամեն սրիկայության համար դոշ տալ։ Դու էլ հո հորմոնալ խնդիրներ չունե՞ս, փոքրուց նույնականացման խնդիր չե՞ս ունեցել։ Ասա էլի, եղբա՛յր, ինչո՞ւ է այդքան բարդ տղամարդ լինելն ու տղամարդավայել ապրելը․․․ այս մասին գրել է blognews.am

Просмотрено 3696 раза
Лента Новосте
Самое Популярное