Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կարևոր քայլ է.Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ամբողջ տարածաշրջանի համար ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ է։   «Այն, ինչ մենք շաբաթ արեցինք Վիեննայում, դա ամբողջ տարածաշրջանի համար, և ոչ թե միայն միջուկային ծրագրի պլանում, աշխարհի անվտանգության համար ճիշտ ուղղությամբ մեծ և կարևոր քայլ է։ Մենք ցույց տվեցինք, որ երկխոսության, դիվանագիտության ու համագործակցության միջոցով անգամ ամենաբարդ հարաբերությունների դեպքում կարելի է հասնել դրական արդյունքների»,- RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ասել է նա։

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub