Բահրեյնում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու մանրագնդակ է կիրառում, որի պատճառով շատերը վիրավորվել են: Ցուցարարներն օգտագործում են «Մոլոտով կոկտեյլով» լի շշեր: Սաուդյան Արաբիայում հայտարարել են ահաբեկչության և դրան սադրելու համար 47 մահվան դատապարտվածների դատավճռի իրականացման մասին, որոնց թվում էր նաև վերոնշյալ շիա քարոզիչը:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով