Ցույցեր Քյոլնում

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Քյոլնի փողոցներ՝ բողոքելով Ամանորի գիշերը երիտասարդ տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ իրականացված սեռական բնույթի հարձակումների ու գողությունների դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ցուցարարների մեծ մասը եղել են կանայք։ Նրանցից ոմանց ձեռքերին եղել են ցուցանակներ՝ անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու վերաբերյալ կանցլեր Անգելա Մերկելին ուղղված պահանջով։ Ավելի վաղ Մերկելը համապատասխան կառույցներին կոչ էր արել անել հնարավոր ամեն բան՝ մեղավորներին գտնելու համար։ Ականատեսները հարձակվողներին նմանեցրել են արաբական ու հյուսիսաֆրիկյան երկրների ներգաղթյալներին։ Նշվում է, որ Ամանորի գիշերը կանանցից ստացվել է առնվազն 90 հայտարարություն։

Просмотрено 30 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub