Ուկրաինան հայց է պատրաստում ընդդեմ ՌԴ-ի

 Ուկրաինան հայց է պատրաստվում ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ռուսաստանի: 1prime.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Նախարարի խոսքով, Կիևը մտադիր է գործ սկսել ՌԴ կողմից ահաբեկչությանն աջակցության մասին կոնվենցիայի խախտման համար: Պետրենկոն հաղորդել է, որ ուկրաինական կողմն արդեն հավաքել է ապացույցները և ավարտում է ռուսական կողմի հետ հաղորդակցության մինչդատական գործընթացն այդ գործով: Այն մասին, որ Ուկրաինան հայց է պատրաստում ՌԴ-ի դեմ, դեռևս 2014-ի վերջին հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Ա.Յացենյուկը: Կիևը մեղադրում է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայիններին աջակցելու մեջ: ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ազգային հանրապետություններին զինվորական տեխնիկա և ռազմամթերք չեն մատակարարում:

Просмотрено 8 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով