Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում՝ Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում, որի մեկնարկին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքն է փոխանցել ներկաներին, ինչպես նաև ներկայացրել Սուրբ Ծննդյան խորհուրդը: Այնուհետ ներկաներին իրենց կատարումներով ողջունել են ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub