25-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Զաքարյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 MՏ 303 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երկայնքով ձգվող ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Զաքարյանն ու նրա ուղևոր՝ Երևանի Նոր Նորք 4-րդ զանգվածի բվնակիչ, 22-ամյա Ալբերտ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով