Սոմալին խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ

Սոմալիի ԱԳՆ-ն հունվարի 7-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն, փոխանցում է AFP-ն: «Այդ քայլը ձեռնարկվել է մանրամասն կշռադատելուց հետո որպես Իրանի կողմից Սոմալիի ներքին գործերին միջամտելու պատասխան»,- մեջբերում է գործակալությունը նախարարության հայտարարությունը: Իրանցի դիվանագետներին 72 ժամ են տվել երկիրը լքելու համար:

Просмотрено 25 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով