Նիկոլ Փաշինյանին նորից քաշեցին յուրայինները

 Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Պատասխանում մասնավորապես նշվում է․ «Հարգելի Նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին
վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում
Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է
իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, որ մինչ այդ ոգևորված շնորհավորում էին միմյանց՝ ՍԴ նախագահի և երեք անդամների պաշտոնանկության վաղուց սպասված իրադարձության համար, որևէ կերպ չեն մեկնաբանել Բուքիքիոյի հայտարարությունը։ Ինչպես Փաշինյանի մնացած խայտառակ տապալումների դեպքում, այս անգամ ևս շեֆին ցեխից հանելու փորձ է կատարել Հանարային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ոչ ավել-ոչ պակաս հաթաթա տալով Վենետիկի հանձնաժովի նախագահին․ <<Վայ, Բուքիքիո, Վայ, Ջիանի ջան, էդ ԵԽ գլխավոր քարտուղարին բա ինչի չէիր ասել, որ Հրայր & Co-ին ջանգյուլում ես անում։ Իսկ վերջին նամակիդ մեջ ինչի չես գրում, թե Վենետիկի կարծիքի ինչին չի համապատասխանում։ Վայ մեր Ջոնի Բրջոնի, ախր դու էլ չես պատկերացնում, թե քո բացած բազարում ոնց ես պարտվելու...>>,- գրել է նա։
Փաստորեն, երբ իշխանությունն է հարցեր ուղղում Վենետիկ և այնտեղից ստացված եզրակացությունները հիմք ընդունելով ինչ-որ քայլեր է կատարում, Սաֆարյանը ոգևորված դրանք ցիտում է։ Իսկ երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում հստակ մեղադրանք կա սահմանադրական իրավունքի ոտնահարման հետ կապված, ինչպես նաև կա հստակ արձանագրում, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են կատարել, որոնք
չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին, Փաշինյանի 5-րդ շարասյան առաջնորդը քիչ է մնում տղայական ռազբորկայի հրավիրի Բուքիքիոյին։ Հետն էլ շահարկումներ են սկսվել, թե ՍԴ-ն ճիշտ չի թարգմանել նամակը, հանձանարարական բառի փոխարեն իբր գրված է եղել առաջարկություն։ Նախ ՍԴ-ն հայերեն թարգմանությանը կից ներկայացրել է նամակի անգլերեն բնօրինակը, և պետք է ասել, որ իմաստային առումով տարբերությունն առանձնապես մեծ չէ՝ անկախ նրանից, թե տեքստում այդ երկու բառերից որ մեկը կօգտագործվեր։

Իսկ ընդհնարապես նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օր առաջ ՍԴ գործուղելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը կարող է այդպես էլ ցանկալի արդյունք չապահովել։ Վերջնարդյունքում Փաշինյանը ՍԴ-ում իր երազած 5 ձայնն այդպես էլ չի ունենա։ Փափագը, թե ՍԴ 9 դատավորից գոնե 5-ը իր անձնական կնոպկա սեղմողները կլինեն բարձր դատարանում, տապալված է անգամ Սահմանադրության՝ իրենց ընդունած փոփոխությամբ։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի պլանով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնալու է ՍԴ սովորական դատավոր, իսկ ավելի քան 12 տարի պաշտոնավարած երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները պետք է կասեցվեն։

Ամբողջ խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ նշված երեք դատավորներից մեկը՝ Ալվինա Գուլումյանը ,12 տարի անընդմեջ չի պաշտոնավորել։ Նա վերջին անգամ ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին, և նրա պաշտոնավարման 12 տարին լրանում է վեց տարի հետո միայն։ Մինչ այդ նա ՍԴ անդամ է եղել 1996-2003 թվականներին, իսկ 2003-2014 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։ Տիկին Գյուլումյանը, ով այժմ փոխարինում է արձակուրդի մեջ գտնվող ՍԴ նախագահին, հայտարարել է, որ պայքարելու է իր իրավունքների համար և անհրաժեշտության դեպքում կդիմի նաև Եվրոպական դատարան։ Սա այն դեպքն է, որ անգամ իրավաբան լինելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ եթե ՍԴ դատավարի ստաժը ընդհատվել է ավելի քան 11 տարով և վերսկսվել 2014 թվականից, ապա 12 տարվա գործունեությունը պետք է հաշվել ոչ թե 1996, այլ 2014 թվականից։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի իրավական խորհրդատուները նորից և կրկին քաշեցին նրան։


Հայկ Դավթյան

դիտվել է 13679 անգամ
Լրահոս
Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյան Կատարվել է ներքին դիտում. մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո բնության պարգեւը Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել. գիտնականների նոր բացահայտումը Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր. ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյան ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր Օրվա կադր. Երևանում ձիերն աղբամանից հաց են ցրում ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կիրականացվի Դուբայ-Երևան չարտերային թռիչք Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են Հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի կախված դին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների՝ քեզ վստահված առողջությունն իդեալական վիճակում է»․ Հակոբ Ռուբինյան Մարզպետ Գնել Սանոսյանի անօրինականությունների մասին՝ փաստերով (video) Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Նիկոլին իշխանությունը բռնազավթելիս աջակցած Արևմտյան գրանտակերներն են հիմա Նիկոլին ստիպում... Արմավիրի մարզում արագիլները աղտոտումից կսկսեն սատկել. ՀՃԲ-ն ահազանգում է (տեսանյութ) Կորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս Հայրապետյանը «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Ադրբեջանում կրկին բողոքի ցույցեր են (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub