Միայն այդ մի «դարդն» էր մեզ մնացել պակաս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես եկավ հակահայ հայտարարություններով՝ մեղադրելով Հայաստանի նախկին իշխանություններին գողության և կոռուպցիայի, իսկ ներկա իշխանություններին մաքսանենգության և դիկտատուրայի մեջ։ Ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ղեկավարվում են այն արտասահմանյան ուժերի կողմից, այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպությունները «ծպտուն» չեն հանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նա հավելել է, որ Հայաստանը վերջին տարիներին գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Բնականաբար, Ալիևը կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայով, անցել է նախկին զառանցանքներին՝ իր երկրի երիտասարդությանը հիշեցնելով «Հայաստանի այժմյան տարածքի՝ ադրբեջանական» լինելու իր հին «երգը», Հայաստանին մեղադրելով՝ հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնելու մեջ:

Ալիևական զառանցանքները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր երանգներով, որքան էլ դա վաղուց տեղավորվում է նրա քաղաքական գծի մեջ: Նա հետևողականորեն բռնել է մի նոր գիծ՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի նոր նրբերանգներով: Նրա այդ գիծը ավելի ու ավելի հանդուգն է դառնում:

Որքան էլ ցավալի է արձանագրել՝ Փաշինյանը, կարծես, խուսափում է ուղիղ պատասխանել Ալիևի կոնկրետ նմանօրինակ ելույթներին, որոնք հաճախակիացել են:
Պաշտոնական Երևանն Ալիևին արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով: «Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին», – նշել է Աննա Նաղդալյանը։

Ապա` ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը հավելել է, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասակարգային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության։ «Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները»:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունը նպատակ է դրել Ադրբեջանի հասարակությունից, որը 3 տասնամյակ ապրել է պետական մակարդակով հակահայկական քարոզչության պայմաններում, խաղաղություն խնդրել: Մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանում հասարակություն է, որը հային, Հայաստանն ու Արցախը համարում է թշնամի, արդեն մեկ սերունդ է այդպես դաստիարակվել:

Մի կողմից Փաշինյանն իր ելույթներում սկսել է հիշատակել Ռամիլ Սաֆարովին, բայց պետական մակարդակով մարդասպանին հերոսացնող, դիվերսիոն գործողություններ իրականացնող, 2016թ. պատերազմ սկսող Ալիևի դաստիարակած ժողովրդին ժողովրդավարական դարձնելու խնդի՞ր է դրել:

Փոխանակ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ռազմատենչ, հայատյաց ու Հայաստանի սահմաններին պահանջներ ներկայացնող Ալիևի քաղաքականության վրա՝ հիմա էլ ադրբեջանական ժողովրդին «ժողովրդավարական» իշխանություն սազելու «դա՞րդն» է մեզ մնացել պակաս...

Ի՞նչ խոսեց Ալիևի վերջին ռազմատենչ ելույթի վերաբերյալ Փաշինյանի մամլո խոսնակը: Փոխանակ երբեմնի «կառուցողական» Ալիևին իր տեղը ցույց տալ, կրկին թեման՝ «նախկիններն» էին, «հինգերորդ շարասյունը», «կոռուպցիոներները», «սեփական ժողովրդին թալանած Սերժ Սարգսյանը» և այսպես շարունակ:

Լավ, ե՞րբ պետք է այս իշխանության համար պետության շահը վեր լինի ամեն ինչից ու մինչև երբ չի գիտակցելու այս պարզ ճշմարտությունը: Ալիևն իսկապես սկսել է «խտացնել» գույնը՝ Հայաստանին թշնամի ներկայացնելու ճանապարհին: Իսկ մեր իշխանությունը այդ փաստը չի էլ ընկալում:

Ալիևին պատասխանելը, ստացվում է, մեր իշխանությունների համար ավելի երկրորդական կարևորության հարց է, քան՝ Ալիևի ելույթի համատեքստում՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը պատասխանելը:
Իսկապես՝ այս ո՞ւր ենք հասել...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6755 անգամ
Լրահոս
«Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Պարզվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի հետևանքով մահացած և վիրավոր ամուսինների ինքնությունը Բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր. Բացառել ուժային կառույցների միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը ՌԴ ԱԳՆ-ում վրդովված են Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյան Կատարվել է ներքին դիտում. մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո բնության պարգեւը Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել. գիտնականների նոր բացահայտումը Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր. ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյան ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր Օրվա կադր. Երևանում ձիերն աղբամանից հաց են ցրում ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կիրականացվի Դուբայ-Երևան չարտերային թռիչք Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են Հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի կախված դին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների՝ քեզ վստահված առողջությունն իդեալական վիճակում է»․ Հակոբ Ռուբինյան Մարզպետ Գնել Սանոսյանի անօրինականությունների մասին՝ փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub