ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը պառկելու է նառերին

«Հրապարակ» թերթը գրում է. «1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանվեց Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանը։ Սպանության մեջ մեղադրվեց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։ Այնուհետեւ հանցանքը վերաորակվեց, եւ Գրիգորյանը դատապարտվեց զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժն էլ ամբողջությամբ չկրեց․ դուրս եկավ 3 ամսից։

Թավշյա հեղափոխությունից հետո սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, գործը վերաբացելու պահանջ ներկայացրեց։ 2020 թ․ մարտի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը՝ բավարարելով զինդատախազի բողոքը։

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, զինդատախազը պահանջել էր բեկանել տասնյակ տարիների վաղեմության գործով կայացած դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Իսկ նոր ի հայտ եկած հանգամանքը սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր։ Էդուարդն ընտանեկան արխիվից հայտնաբերած փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, որը բացահայտում էր այդ տարիների իրավական համակարգի սնանկությունը։

Վերաքննիչի որոշման դեմ Հ․ Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Էդուարդն ասում է, որ Գրիգորյանը վճռաբեկում «լեզու է գտել» ու «ջրել» գործը։ Ավելին, մտերիմների հետ քեֆ-ուրախություն է արել՝ տոնել հաղթանակը։ «Ըստ ինձ հասած լուրի՝ վճռաբեկը համաձայնել է այնպիսի որոշում կայացնել, որը լիարժեք ազատություն կտա Հրանտ Գրիգորյանին»,- ասում է տուժողի իրավահաջորդը։

Մինչ այդ, սակայն, Գրիգորյանը փորձել է «լեզու գտնել» սպանվածի որդու՝ Էդուարդի հետ։ Նրան լռեցնելու եւ գործը մեկընդմիշտ փակելու Գրիգորյանի ջանքերը, սակայն, զուր են անցել․ ո՛չ ահաբեկելն է Էդուարդին հետ պահել մինչեւ վերջ գնալու վճռականությունից, ո՛չ կաշառքը։

«Մեկի միջոցով 250 հազար դոլարի ակնարկ էր անում»,- ասաց նա, որի տեղեկություններով՝ Հրանտը 1 մլն 300 հազար դոլարով վաճառել է իրեն պատկանող ռեստորանային համալիրներից մեկը։ «Նոր իշխանություններին չեմ մեղադրում․ ուղղակի դանդաղ են գործում։ Ես զարմանում եմ այն դատավորների վրա, որոնք դեռ շարունակում են գումարի դիմաց մարդասպանին երկրորդ անգամ ազատել պատասխանատվությունից։ Փաստորեն, 2 տարի անց էլ նոր Հայաստանում Հրանտ Գրիգորյանը կարողանում է փողով հարց լուծել։ Բայց ես կանգ չեմ առնելու․ Հրանտ Գրիգորյանի հետեւից գնալու եմ այնքան, մինչեւ տեսնեմ նառերի վրա պառկած»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 840 անգամ
Լրահոս
Բացառել ուժային կառույցների միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը ՌԴ ԱԳՆ-ում վրդովված են Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյան Կատարվել է ներքին դիտում. մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո բնության պարգեւը Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել. գիտնականների նոր բացահայտումը Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր. ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյան ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր Օրվա կադր. Երևանում ձիերն աղբամանից հաց են ցրում ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կիրականացվի Դուբայ-Երևան չարտերային թռիչք Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են Հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի կախված դին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների՝ քեզ վստահված առողջությունն իդեալական վիճակում է»․ Հակոբ Ռուբինյան Մարզպետ Գնել Սանոսյանի անօրինականությունների մասին՝ փաստերով (video) Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Նիկոլին իշխանությունը բռնազավթելիս աջակցած Արևմտյան գրանտակերներն են հիմա Նիկոլին ստիպում... Արմավիրի մարզում արագիլները աղտոտումից կսկսեն սատկել. ՀՃԲ-ն ահազանգում է (տեսանյութ) Կորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս Հայրապետյանը «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub