Ո՞վ է ԿԳՄՍ փոխնախարարներից ամենահարուստը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է ներկա­յացնել պաշտոնատար անձանց հայտա­րարագրերը, որոնք վերջիններս ներկա­յացնում են Կոռուպցիայի կանխար­գելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի եւ սպորտի նախա­րարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից:

Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարարը նշել է 1 մլն 290 հազար դրամի եւ 4 մլն 244 հազար՝ բանկային հաշվում առկա գումար: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, եւ 142 հազար դրամ էլ Երեւանի պետական համալսարանից:

Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաեւ 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարված ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ:
Նախարարի մյուս տեղակալ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարանի, երկուսն էլ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Թեեւ նախարարի տեղակալը 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա չի գնել, սակայն ունի երկու մեքենա՝ Nissanը ձեռք էր բերել 2017 թվականին« իսկ KiA մակնիշի ավտոմեքենան՝ 2013 թվականին: Բացի կանխիկ 14 մլն դրամից, փոխնախարարը բանկում ունի 1 մլն 710 հազար դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 16 մլն դրամ, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից էլª 467 հազար դրամ:

Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հայտարարագրում բացակայում են տվյալներ նրա շարժական կամ անշարժ գույքերի վերաբերյալ: Սակայն հայտարարագիրը ներկայացնելիս Թամրազյանը նշել է իր բանկային հաշվում առկա 43 հազար դոլարի եւ կանխիկ՝ 2 հազար դոլարի եւ 2 մլն դրամի մասին: Փոխնախարարը մեկ տարվա ընթացքում նախարարությունից ստացել է 10 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, 864 հազար՝ Բրյուսովի պետական համալսարանից՝ կրկին որպես աշխատավարձ, եւ 6 մլն դրամից ավել գումար՝ բանկերից:

Մյուս տեղակալ Ժաննա Անդրեասյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն նա տրանսպորտային միջոցների մասին որեւէ տեղեկություն չի հրապարակել: Անդրեասյանը կանխիկ գումար չի ունեցել, սակայն նա բանկում ունի 7 մլն 447 հազար դրամ: Հետաքրքիր տվյալներ են առկա նրա եկամտի հետ կապված՝ 1 մլն 324 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 418 հազար դրամ՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ից, 11 մլն դրամ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, եւ այլ

գումարներ եւս:

Իսկ, ահա, Նարինե Խաչատուրյանն ունի երկու բնակարան, երկուսն էլ՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն 909 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 9 մլն դրամ՝ որպես վարձատրություն, իսկ Հակոբ Սուլյանից ստացել է 1 մլն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Երբ կիրականացվեն Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթները Ծնողը գնացել է նրանց հետևից, գտել է մեկի դին, իսկ մյուսին դեռ չեն գտնում. մանրամասներ Սարսանգի ջրամբարում ջրահեղձման ողբերգական դեպքից «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Պարզվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի հետևանքով մահացած և վիրավոր ամուսինների ինքնությունը Բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր. Բացառել ուժային կառույցների միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը ՌԴ ԱԳՆ-ում վրդովված են Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյան Կատարվել է ներքին դիտում. մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո բնության պարգեւը Վարչապետի աշխատակազմը նույն օրը մեկ անձից 6 գնում է իրականացրել՝ գովազդային արշավի նպատակով Կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել. գիտնականների նոր բացահայտումը Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր. ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյան ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր Օրվա կադր. Երևանում ձիերն աղբամանից հաց են ցրում ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կիրականացվի Դուբայ-Երևան չարտերային թռիչք Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են Հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի կախված դին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub