Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա

Վերջին 85 տարում Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու քննարկումները պարբերաբար օրակարգ են եկել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս շահարկել է այս հարցը Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հիշատակել իր նախընտրական խոստումներում: Թուրքիայում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը այս հարցում մեծապես աջակցում է նախագահին և կարծում, որ «Այա Սոֆիան թուրքերին է թրի իրավունքով»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր իր օգնականներին ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության և այն թանգարանից մզկիթի վերածելու հավանականությունը:

Ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը առնվազն երկու շաբաթ դեռ թանգարան կմնա: Թուրքիայի բարձրագույն դատական մարմնում՝ պետական խորհրդի նիստում քննարկվել է տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը:

Բյուզանդական շրջանի նշանավոր կոթողը մզկիթ էր դարձել 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո, ապա 1934 թվականին Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկությամբ և թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ էր ստացել: Մնայուն հիմնադրամների պատմական կառույցների և շրջակայքի պահպանության միությունը այժմ դատարանում վիճարկում է 86 տարվա վաղեմության որոշման օրինականությունը՝ պահանջելով չեղարկել այն և տաճարը վերաբացել որպես մզկիթ:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Պետական խորհրդի նիստում միության շահերը պաշտպանող փաստաբանը հայտարարել է, թե Սուրբ Սոֆիայի տաճարը 15-րդ դարում այն նվաճած Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի անձնական գույքն է համարվում, և 1934 թվականի նախարարների խորհրդի որոշմամբ, փաստորեն, ոտնահարվել է սեփականության իրավունքը: Պետական խորհրդի դատախազը առարկել է՝ այն ժամանակվա որոշումը օրենքին չի հակասում և հայցը պետք է մերժվի: Մոտ կես ժամ տևած նիստից հետո հայտարարվել է, որ վերջնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Հունաստանը: Կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը հայտարարել է. «Սա հույն-թուրքական խնդիր չէ, այլ գլոբալ հարց է: Սուրբ Սոֆիան համաշխարհային մշակութային ժառանգություն է, և շատ ողջունելի է, որ վերջին շրջանում շատ երկրներ Թուրքիային կոչ են արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հսկայական զգացական անդունդ առաջացնել քրիստոնեական աշխարհի և Թուրքիայի միջև»:

Վերջերս այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը՝ ասելով, թե Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները:

Իսկ աշխարհն ուշադրությամբ է հետևում Թուրքիայի իշխանությունների նպատակներին...

Օրերս Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ արեց Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարանի և այն չվերածել մզկիթի: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ ասվում էր. «Կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակում՝ որպես հավատարմության օրինակ կրոնական ավանդույթների և բազմազգ պատմության հանդեպ հարգանքի»: Նրա խոսքով՝ դա պետք է անել նաև, որպեսզի «տաճարը հասանելի մնա բոլորի համար»: «Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ զարմանահրաշ կառույցի ժառանգության և դրա՝ որպես տարբեր կրոնները կապող օղակ մարդկությանը ծառայելու այնքան անհրաժեշտ և անգերազանցելի ունակության թուլացում»,- հավելել է պետքարտուղարը՝ նշելով, որ այն հազվագյուտ դեր է կատարում ողջ աշխարհում:

Այս հայտարարությունը շոկ է առաջացրել Թուրքիայի իշխանությունների մոտ:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին: «Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից»,-նշել է Աքսոյը` ընդգծելով, որ «Թուրքիայում քայլեր են ձեռնարկվում կրոնի ազատությունը պահպանելու ուղղությամբ` երկրի բոլոր քաղաքացիների համար»:

«Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Պաշտոնական Անկարան, մեղմ ասած՝ զարմանքով է արձագանքել ԱՄՆ Պետքարտուղարի կոչին, Վաշինգտոնից հնչած հայտարարությունը համարում են իրենց ինքնիշխանությանը նսեմացնող քայլ և ԱՄՆ-ին կոչ անում՝ զգուշացնող, թելադրող տոնով չխոսել իրենց հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2697 անգամ
Լրահոս
Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ Ազգային բժշկական պալատը վարչապետին առաջարկում է բժիշկներին ևս ներառել ցանկում Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը հափշտակել է մոտ 11,5 մլն դրամ գումար Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Հայաստանի վզի շուրջ թուրքական օղակը սեղմվում է․ ինչո՞վ են զբաղված Նիկոլ Փաշինյանը և սորոսական թափոնը . Աշոտ Գրիգորյան/տեսանյութ/ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում Վտանգավոր հանգրվան. «Սրբազան պարտք»՝ ընդդեմ Հայաստանի «Դեմ առ դեմ» կռիվ տվողի վերջին հույսը Հավատարիմ հակառակորդները. Մոսկվան՝ Թուրքիայի ու Հայաստանի արանքում Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ «Երբ BBC Hard talk-ում՝ նույն մեթոդով ու նույն մանիպուլիացիաներով փորձում ես նաև միջազգային լսարանին, հանրությանը ապակողմնորոշել, ապա պետության վարկանիշն ես փոշիացնում» Սննդի ոլորտում խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի Լոռիում ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանը կաշառք է ստացել Փաշինյանի խորհրդականը հեռացել է և ջնջվել Ֆեյսբուքից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ Հայաստանը կարա գոյատևի միայն որպես պաշարված ամրոց, միայն որպես հակաթուրքական ֆորպոստ Նարեկ Սամսոնյան. Hard Talk or Hard sex with Prime Minister of Armenia? Մարդիկ տուն-տեղ ծախել են, վարկերի տակ են ընկել ու այսօր սննկանում են. ակցիա կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub