«Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ: Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Շնորհավորանքը կարելի էր համարել սովորական միջպետական արարողակարգի մի մաս՝ երկու պետությունների բարձրագույն իշխանությունների մակարդակով, եթե չլիներ այդ անհասկանալի մթնոլորտը, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում:

Օրեր առաջ, ինչպես հայտնի է, Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցուցադրել էին Պուտինի մոլի ընդդիմադիր համարվող Ալեքսեյ Նավալնիին:
Թեմային անդրադարձել էր ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ նկատելով, որ նա ատում է հայերին և Հայաստանը։ «Տեսեք ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժ էր պատրաստել։ Տեսանյութում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»:

Հանրայինի ռեպորտաժից կարելի է թեմա չդարձնել, եթե հակառուսական որոշակի տրամադրությունները չհրահրվեին իշխանությունների կողմից: Ամբողջ հարցն այն է, որ եթե Հանրայինում որոշել էին համապարփակ ռեպորտաժ ցուցադրել՝ կարող էին, այսպես ասած՝ բոլոր կողմերի տեսակետը ներկայացնել:

Բայց սա էլ կարևոր չէ այնքան, որքան այն, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում հայ-ռուսական հարաբերություններին հասցվող վնասն ու դրա հնարավոր բացասական հետևանքները:

Ոչ ոք չի ասում, թե Հանրայինում պետք է թույլտվություն խնդրեին Կրեմլից՝ Նավալնիի տեսակետը ներկայացնելու համար: Հարցը ծայրահեղականացնելու կարիք չկա:

Սակայն Հայաստանի իշխանությունները և նրանց ազդեցության տակ գտնվող քարոզչական ռեսուրսները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու նրա հասարակությունը չտուժեն, որպեսզի Հայ-ռուսական հարաբերություններում ամեն առիթով, փոքր քայլերով «անդունդը» չմեծանա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3107 անգամ
Լրահոս
Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե Սուրեն Պապիկյանին կփոխարինի Վաչե Տերտերյանը Երևանի 30-ամյա բնակիչը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ (տեսանյութ) Դպրոցում գրականության ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում․ միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի․ ԿԳՄՍՆ Արարատ Միրզոյանը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ է հանդես եկել Չորս արտասահմանցի է ձերբակալվել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով (տեսանյութ) Վրաստանում աշակերտները պարտավոր չեն լինի դպրոցներում դիմակներ կրել Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ. փրկարարները սահմանազատել են տարածքը Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կսպասարկի 13 հազար շահառուի Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ Ազգային բժշկական պալատը վարչապետին առաջարկում է բժիշկներին ևս ներառել ցանկում Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը հափշտակել է մոտ 11,5 մլն դրամ գումար Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Հայաստանի վզի շուրջ թուրքական օղակը սեղմվում է․ ինչո՞վ են զբաղված Նիկոլ Փաշինյանը և սորոսական թափոնը . Աշոտ Գրիգորյան/տեսանյութ/ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում Վտանգավոր հանգրվան. «Սրբազան պարտք»՝ ընդդեմ Հայաստանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub