Ախթունգ, ախթունգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ-ֆյուրեր. ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի

Փաշինյանական ռեժիմը որքան պարզունակ, բնականաբար, նույնքան էլ կանխատեսելի է, հատկապես՝ այլախոհների հետապնդման, մամուլի և խոսքի ազատության, հակառակորդների վրա հարձակումների տեսանկյունից:

Բոլորին էլ պարզ էր, որ իրենց կարծիքով՝ Սահմանադրական դատարանը վերացնելուց հետո, Փաշինյանի հակաժողովրդավարական, բռնատիրական ռեժիմը հարձակվելու է իր վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների վրա:

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման այս երկու տարի և երկու ամսվա ընթացքում անընդհատ են իրականացվել թիրախավորված հարձակումներ ամենատարբեր լրատվամիջոցների վրա: Այսինքն, նոր չէ, որ Փաշինյանը ձգտում է ամեն գնով ոչնչացնել Հայաստանում այն, ինչը կոչվում է ազատ խոսք, ազատ մամուլ: Հասկանալի է, որ իրեն «ի ցար, ի բոգ» երևակայող Փաշինյանը ձգտում է վերացնել այն ամենը, ինչը կոչված է ապահովել երկրում գաղափարաքաղաքական բազմակարծություն, խոսքի ու կարծիքի ազատություն:

Պատահական չէ, ի վերջո, ո՞ւմ աշակերտն է, որ այդպես չվարվի: Ով՝ ով, բայց ես երբեք չեմ մոռանա, ավելին, երբեք չեմ ների Փաշինյանի քաղաքական ուսուցիչ Տեր-Պետրոսյանին, որ ի շարս այլ «մեծագործությունների»՝ գրչի մեկ շարժումով փակել տվեց ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոցներ՝ խլելով ու առգրավելով նաև այդ խմբագրությունների գույքը: Այն «առգրաված» ոստիկանությունն, ի դեպ, չքավորի հոգեբանությամբ, չէր զլացել թալանել իր պահպանության տակ եղած ունեցվածքը, այսպես ասած՝ «ռասկուլաչիտ» էին արել, սկսած «դվիժոկ»-ից, տպագրական սարքերից, վերջացրած՝ քարթրիջներով ու նույնիսկ համակարգչի մկնիկով:

Հիմա ի՞նչ է պատահել, որ Նիկոլ Փաշինյանը նույնը չանի, ինչ իր քաղաքական հոգեհայրը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ամենևին չի խորշում այդ հարձակումներն իր ենթակայության տակ եղած ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով իրականացնելու հարցում:

Ասվածի վառ ու ամենաթարմ դրսևորումը ոստիկանության հարձակումն էր «Արմնյուզ» և «TV-5» հեռուստաընկերությունների վրա: Հայտնի է, որ այս երկու հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ չեն, և ի դեպ, առաջին անգամ չեն հայտնվում հակաժողովրդավարական ռեժիմի հարձակման թիրախում: «TV-5»-ը կամ «5-րդ ալիքը», որ՝ հաստա՛տ: «5-րդ ալիքի» դեպքում փաշինյանական ռեժիմը հասավ այն բանին, որ Արցախի նորանշանակ փաշինյանական իշխանակատարները ձևական պատճառաբանությամբ խոչընդոտեն կամ արգելեն նշված հեռուստաալիքի հեռարձակումը: Դե, պիտի՞ սիրաշահեն իրենց ղեկավար Փաշինյանի՞ն, թե՞ ոչ: Հատկացում կա, բան կա:

Վերադառնալով կոնկրետ «Արմնյուզի» ու «5-րդ ալիքի» վրա երեկվա հարձակմանը, ապա այն «դիմակավորված» էր: Յուրօրինակ «մասկի-շոու»: Այն իմաստով, որ ոստիկանները ներխուժել էին նշված հեռուստաընկերությունների տարածք, որոշակիորեն խաթարելով այդ լրատվամիջոցների բնականոն աշխատանքը, ստուգում էին, թե արդյոք հեռուստատաղավարներում բոլորը դիմակները դրա՞ծ են շրջում, թե՞ ոչ: Ու, բնականաբար, տուգանում-մուգանում էին: Դե, տուգանքների պլանը պե՞տք է կատարել: Հապա էլ ի՞նչ գումարներից պիտի «թավշապետերը» ոչինչ չանելու համար պրեմիաներ ստանան:

Առհասարակ, դիմակը այս վայ-իշխանության խորհրդանիշն է դարձել, թե՛ շնչադիմակի իմաստով, թե՛ փոխաբերական առումով, որ դիմակավորված են հանդես գալիս: Ասում են՝ սեր, տարածում՝ ատելություն, ասում են՝ նոր, իրականացնում նամշած ռեպրեսիաներ և այդպես շարունակ:

Փաշինյանական ռեժիմը, նման «պատժիչ գործողություններ» իրականացնելիս, հիմնականում ոչ այնքան նպատակ ունի ճնշել տվյալ՝ իրենց քննադատող և իրեն անցանկալի լրատվամիջոցները, որքան ահաբեկել ու վախեցնել, լռեցնել հասարակությանը, քաղաքացիներին: Նույն նպատակն է հետապնդվում նաև դիմակի պատրվակով խաղաղ բնակչության վրա իրականացվող ոստիկանական հարձակումների, բիրտ ուժի ցուցադրական կիրառման ակցիաների ժամանակ:

Մի խոսքով, լրիվ հակաուտոպիկ տեսարան է. ախթունգ, ախթո՛ւնգ, դեր Մասկիշ-շոու դաս իսթ դի պահանջիշ դես սամթ*-ֆյուրեր, ու էս իսթ նիխթ ֆանթասթիշ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2731 անգամ
Լրահոս
BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Հայաստանի վզի շուրջ թուրքական օղակը սեղմվում է․ ինչո՞վ են զբաղված Նիկոլ Փաշինյանը և սորոսական թափոնը . Աշոտ Գրիգորյան/տեսանյութ/ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում Վտանգավոր հանգրվան. «Սրբազան պարտք»՝ ընդդեմ Հայաստանի «Դեմ առ դեմ» կռիվ տվողի վերջին հույսը Հավատարիմ հակառակորդները. Մոսկվան՝ Թուրքիայի ու Հայաստանի արանքում Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ «Երբ BBC Hard talk-ում՝ նույն մեթոդով ու նույն մանիպուլիացիաներով փորձում ես նաև միջազգային լսարանին, հանրությանը ապակողմնորոշել, ապա պետության վարկանիշն ես փոշիացնում» Սննդի ոլորտում խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի Լոռիում ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանը կաշառք է ստացել Փաշինյանի խորհրդականը հեռացել է և ջնջվել Ֆեյսբուքից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ Հայաստանը կարա գոյատևի միայն որպես պաշարված ամրոց, միայն որպես հակաթուրքական ֆորպոստ Նարեկ Սամսոնյան. Hard Talk or Hard sex with Prime Minister of Armenia? Մարդիկ տուն-տեղ ծախել են, վարկերի տակ են ընկել ու այսօր սննկանում են. ակցիա կառավարության դիմաց (video) Նիկոլն ու իր թիմը համաձայ՞ն են,որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է Ուշքի եկեք ժողովուրդ, մենք մի քանի տարի հետո բանակ չենք ունենալու.ռազմական գործիչը զգուշացնում է (video) Սա հայտնվելուց մոտ կես ժամ հետո location-ը հանվեց, բայց դե տիկին Հակոբյանը չի գիտակցում, որ ինքը շարքային քաղաքացի չի (լուսանկար) Պարոն Փաշինյան, բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ մեր պայքարը Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub