Ինչու է Փաշինյանն ամեն գնով ուզում ՍԴ գործուղել աղմկահարույց թեկնածուին

Կառավարության առաջադրրած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ իշխանական պատգամավորների՝ ավելի քան երեք ժամ տեւած հադիպումը կարծես թե բուռն մթնոլորտում է անցել: Դա պարզորոշ դարձավ լրագրողների հետ թեկնածուի ճեպազրույցից: Հայտնի է, որ իշխանական ֆրակցիայում այս թեկնածությունը մեծ դիմադրություն է առաջադրել՝ պայմանավորված հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հանգամանքով: Ավագ Ավետիսյանի ձեռամբ են դակվել Սերժ Սարգսյանի իշխանության տարիների իրավական բոլոր աղմկոտ վճիռները, այդ թվում մարտիմեկյան գործերով: Այս փաստն ինքնին խնդրահարույց է եւ իշխանական պատգամավորների ՀԱԿ-ական թեւը ամեն ինչ անում է, որպեսզի Վահրամ Ավետիսյանի ոտքը ՍԴ չմտնի: Նրանք համարում են, որ դա կլնի խայտառակություն թե բարոյական տեսանկյունից, թե իրավական, քանզի թեկնածուն առնվազն կաշկանդված է լինելու հոր կայացրած վճիռների անաչառ քննության հարցում, եթե չասենք, որ թեկուզ անուղղակիորեն փորձելու է իր ազդեցությունն ունենալ:

Դեմ է նաեւ ՍԴ դատավարո Վահե Գրիգորյանը՝ կրկին նույն պատճառով: Հաշվի առնելով, որ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է , իսկ վերջինս իր ազդեցության ներքո պատգամավորների մեծ խմբավորում ունի, ապա իշխող ֆրակցիայում կարելի է ասել գերակշռող հատվածը դեմ է թեկնածուին եւ հնարավոր է, որ տապալվի նրա ընտրությունը:

Ինքը՝ թեկնածուն իր խոսքի տողատակերում հասկացրեց նման սցենար, ասելով, որ այս պարագայում դատավորները պատգամավորներն են եւ պետք է սպասել նրանց որոշմանը: Չբացառեց նաեւ ինքնաբացարկի հավանականությոնը՝ ակնարկեց, թե դա կախված է հանրային արձագանքներից; Ավետիսյանի համար մի բան փաստ է, որ Իմ Քայլի գերակշռող մասը իրեն ծանոթ չեն, չգիտեն իր մասնագիտական ունակությունները եւ առաջնորդվել են մամուլի հրապարակումներով: Միեւնույն է՝ չի ընդունում հոր գործոնով իրեն ուղղված քննադատությունները:

Ի պատասխան նկատառման, թե ժամանակին հայրն է դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները և նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը»:
Համաձայնեք՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՍԴ-ի շուրջ: Թվում էր, թե ՍԴ-ն գործող կազմը աղմկահարույց եւ հակաիրավական ճանապարհով լուծարելուց հետո իշխանությունը պետք է հազար չափի, մեկը կտրի սկզբունքով ընտրի հնարավորնս անխոցել, քաղաքականապես չեզոք թեկնածու, բայց չգիտես ով, չգիտես ինչու դեմ է տվել Վահրամ Ավետիսյանին, մամուլում, ի դեպ, երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի իրավական խորհրդատու Աննա Վարդապետյանի եւ նախարար Ռուստամ Բադասյանի:

Վարդապետյանը Վճռաբեկում եղել է թեկնածուի հոր օգնականը: Հիմա, կամ այս աղջիկը որոշել է ինքնագլուխ լավություն անել նախկին շեֆին՝ կրակի մեջ գցելով գործողին, հատկապես, որ Փաշինյանը նրան լայն լիազորություններով է շնորհել, եթե Աննա Հակոբյանը վարչապետի՝ անձնական հարցերով թագուհին է, Վարդապետյանն էլ՝ իրավական: Այդուհանդերձ քիչ հավանական ենք համարում այս սցենարը, քանզի դժվար թե խորհրդականն այդպիսի համարձակություն ունենար, եւ Փաշինյանի դեմ ժամանակին վճիռ կայացրած մարդու զավակին ներկայացներ լավագույն թեկնածու: Ակնհայտ է, որ շուրջ մեկ տարի է Մարտի 1-ի գործը Փաշինյանի համար այլեւս այն կարեւորությունը չունի , որքան ՀԱԿ-ական շրջանակ ների համար: Զոհերի եւ տուժածների իրավահաջորդների փոխհատուցման հարցը լուծելով Փաշինյանին թվում է, թե լուծեց նաեւ խնդիրը, գործը բացահայտվեց, նա այսպիսի հայտարարություններ էլ արեց, իսկ թե ինչ է կատարվում իրականում, բոլորս եք տեսնում: Հիմա հարց է առաջանում՝ Մարտի 1-ի գործով դատավճիռների կնքահոր որդին ինչու է օդուջրի պես հարկավոր Փաշինյանին եւ նա կարծես թե դեմ գնալով թիմին որոշել է ամեն գնով իր թեկնածուին գործուղել ՍԴ, սա նշանակում է, որ վարչապետը հույժ կարեւոր գործեր ունի հայր եւ որդու մասնակցությամբ՝ գործեր կոծկելու, փակելու, որոշների դեմ սարքելու ուղղությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 2477 անգամ
Լրահոս
«Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան Խոշոր ավտովթար Երևանում. Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը «Ախալքալաքում կազինոների այդչափ մեծ քանակն ինչի՞ համար է». Գեւորգ Դանիելյան Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Նիկոլը «սատանայի ծնունդ» է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ արձանագրություն են կազմել Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ Դիմակ չկրելու պատճառով՝ ոստիկանները տուգանեցին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին (video) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) «Առանց դիմակների ենք և ուրախ». Հայկ Մարությանը Երևանի փոխքաղաքապետի հետ լուսանկար է հրապարակել Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին 21 տարի՝ Արմեն Բիլյանին, 9 տարի՝ Պավլիկ Մանուկյանին, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Ինքնասպանություն Աշտարակում. 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել /տեսանյութ/ Այն պահին, երբ մարդիկ դուրս գան հանրային ընդվզման, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է կորոնավիրուսի թվերի աճ․Իսագուլյան (video) Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub