Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանի առջև Ամուլսարի հետ կապված խնդիր է դրել

Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային հեռուսատեսությամբ անդրադառնալով Ամուլսարի խնդրին, Ռոմանոս Պետրոսյանը ասել է, որ շրջակա միջավայրի հետ աղերսվող ցանկացած երևույթ շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, բայց ընթացիկ կառավարման առումով գուցե կան պետական այլ գերատեսչություններ, որոնք կառավարման իմաստով կոնկրետ պատասխանատվություն են կրում:

«Ամուլսարի մասին կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ կծանոթանամ փորձագիտական գնահատականներին, ինչպես նաև հանդիպումներ և կոնսուլտացիաներ կիրականացնեմ: Պատրաստ եմ պարզ, թափանցիկ և ազնիվ զրույցի թե՛ բնապահպանների, թե՛ շահագրգիռ կողմերի և թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Սակայն խոշոր հաշվով պետք է արձանագրեմ, որ իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի հետ կապված, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից, բնականաբար, գործելու ենք կոնտեքստում, իսկ կոնկրետ, առարկայական գնահատականներ և տեսակետներ կհնչեցնեմ որոշակի ժամանակ անց»,- ասել է նա:
Թե ինչ մոտեցում ունեն վարչապետն ու կառավարությունը Ամուլսարի հարցում, հայտնի չէ։ Մինչև հեղափոխությունը այդ մոտեցումը շատ ակնհայտ էր․ և՛ Փաշինյանը, և՛ նրա թիմը հայտարարում էին, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։
Իրավիճակը հիմա արդեն այլ է։ Փորձաքննության արդյունքները, որոնց մասին ակնարկել է նախարարը, պատրաստ էին դեռ մեկ տարի առաջ։ Դրանք արդեն հրապարակվել են և փաստում են, որ հանքի շահագործումը Ջերմուկի էկոհամակարգին չի վնասում։ Բացի այդ՝ ներդրումներ են արվել, որոնք, եթե հանքը փակվի, պետք է փեխհատուցվի։ Իսկ կառավարությունն այս պահին ոչ թե փոխհատուցման, այլ նոր աշխատատեղերի և հավելյալ հարկերի կարիք ունի։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի այժմյան մոտեցումն այն է, որ Ամուլսարը պետք է աշխատի, չնայած որ հեղափոխական թիմում կա հակառակը պնդողների մի ստվար շերտ։ Ըստ էության Ռոմանոս Պետրոսյանի առջև Փաշինյանը խնդիր է դրել՝ լուծել Ամուլսարի խնդիրը, հասնել նրան, որ հանքը գործի։ Նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը գերադասեց հեռանալ, քան թե գնալ այդ քայլին։ Ռոմանոս Պետրոսյանը սակայն կգնա մինև վերջ, քանի որ, ինչպես ինքն է ասել, իր կարծիքը չի կարող տարբերվել Փաշինյանի մոտեցումից։ Նա նաև հայտարարել է, թե շրջակա միջավայրի նախարարության առաջնային խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է կարճաժամկետ և ռազմավարական երկարաժամկետ գործունեության կտրվածքով:
«Սևանն այս տարի ևս ծաղկել է, սակայն խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից, որը հանդիսանում էր մեր երկրի բացառիկ շտեմարանը, և գործուն քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հետագա վատթարացումը, և իրավիճակի կրկնությունը չեզոքացվի»,- նշել է նա:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը խոչընդոտել, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների ներառում:

Ըստ նախարարի՝ կան ապօրինի կառուցապատումների և հողազավթումների բազմաթիվ դեպքեր. շուրջ 500 հեկտար բուսածածկ տարածքներ կան, որոնք լճի տակ են անցնում և բերում լճի ճահճացման և կապտականաչ ջրիմուռների առաջացման։ Նա ասել է նաև, որ նախկինում շահագործված և կիսաշահագործված լքված բազմաթիվ հանքավայրեր, փակ և կիսափակ պոչամբարներ բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների առողջության համար: «Գործող օրենսդրությամբ փակ պոչամբարների նկատմամբ պետք է իրականացվեն վերականգնողական աշխատանքներ, բայց այսօր ցույց տվեք մի պոչամբար՝ ամենալուրջ հանքարդյունաբերողներից սկսած, ովքեր վերականգնողական աշխատանքներ են արել, կարծես լքված ապոկալիպտիկ տարածքներ լինեն այս դրախտային երկրում»,- նշել է Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետ եղած ժամանակ անտառների հարցով քրեական գործ է հարուցել՝ դատախազի հետ համատեղ: «Այս պահին Կոտայքի մարզում՝ առաջին ատյանի դատարանում, մի շարք դատական գործեր են քննվում անտառածածկ տարածքները սեփականատերերից հետ վերցնելու, պետությանը և համայանքներին հանձնելու համար: Խոսքը Հրազդան, Ծաղկաձոր և Մեղրաձոր համայնքների մասին է: Ճակատագրի հեգնանքով նաև Կոտայքի մարզպետարանն է պատասխանող կողմ»,- ասել է նախկին մարզպետը:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1905 անգամ
Լրահոս
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե Սուրեն Պապիկյանին կփոխարինի Վաչե Տերտերյանը Երևանի 30-ամյա բնակիչը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ (տեսանյութ) Դպրոցում գրականության ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում․ միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի․ ԿԳՄՍՆ Արարատ Միրզոյանը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ է հանդես եկել Չորս արտասահմանցի է ձերբակալվել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով (տեսանյութ) Վրաստանում աշակերտները պարտավոր չեն լինի դպրոցներում դիմակներ կրել Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ. փրկարարները սահմանազատել են տարածքը Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կսպասարկի 13 հազար շահառուի Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ Ազգային բժշկական պալատը վարչապետին առաջարկում է բժիշկներին ևս ներառել ցանկում Թուրքիայի միակ հայկական գյուղում Սբ․ Աստվածածնի տոնին պատարագ կմատուցի Կ․ Պոլսի հայոց պատրիարքը «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը հափշտակել է մոտ 11,5 մլն դրամ գումար Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Հայաստանի վզի շուրջ թուրքական օղակը սեղմվում է․ ինչո՞վ են զբաղված Նիկոլ Փաշինյանը և սորոսական թափոնը . Աշոտ Գրիգորյան/տեսանյութ/ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում Վտանգավոր հանգրվան. «Սրբազան պարտք»՝ ընդդեմ Հայաստանի «Դեմ առ դեմ» կռիվ տվողի վերջին հույսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub