«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող թիմի ղեկավարը թուրքերի հետ համատեղ հեղինակել է նաև Թուրքիայի պատմության գիրքը

Pastinfo.am-ը գրել է․

«Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.« ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարություն է պատրաստում, որում, ի թիվս խնդրի հետ կապված շատ այլ հարցերի, հրավիրվելու է նաև Ազգային


Անվտանգության ծառայության ուշադրությունը։ Վերջերս պարզվեց, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ այլ անընդունելի կետեր են եղել Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչներում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Նախ և առաջ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000 ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար՝ ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են օրինակ՝ հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ։

Այստեղ կուզենայի անդրադարձ կատարել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությանը, որի հեղինակները (որոնց թվում է նաև Հայոց պատմություն առարկայի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը) , չգիտես ինչու հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, այն բանում, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենն այսօր շատերի համար հայրենասիրությունը, այսպես ասած, գավառամտության դրսևորում է, իսկ նախընտրելի կատեգորիա, չգիտես ինչու, դարձել է կեղծ խաղաղասիրությունը։

Մյուս խնդիրը, որ մեզ, մեղմ ասած, անկանկալի է բերել և մտահոգել այն է, որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա,կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է և այլն։ Նորմալ մարդու մոտ այսպիսի հարցերն առանց մտահոգության չեն անցնում»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 954 անգամ
Լրահոս
Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ Դիմակ չկրելու պատճառով՝ ոստիկանները տուգանեցին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին (video) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) «Առանց դիմակների ենք և ուրախ». Հայկ Մարությանը Երևանի փոխքաղաքապետի հետ լուսանկար է հրապարակել Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին 21 տարի՝ Արմեն Բիլյանին, 9 տարի՝ Պավլիկ Մանուկյանին, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին «Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Ինքնասպանություն Աշտարակում. 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել /տեսանյութ/ Այն պահին, երբ մարդիկ դուրս գան հանրային ընդվզման, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է կորոնավիրուսի թվերի աճ․Իսագուլյան (video) Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Երիտասարդը պետության շարժիչ ուժն է, առանց երիտասարդների պետություն և պետականություն կառուցել հնարավոր չէ․Վիտալի Բալասանյան Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է Դիմակ կրիր, որ գրպանդ չմտնեմ. սա՛ է Փաշինյանի հակավարակային «ռազմավարությունը» Այս իշխանությունների անհեռատես և տգետ տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է տնտեսության կոլապսային իրավիճակ Ինքնաբուխ պատահականությո՞ւն, թե /տեսաշար/
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub