«Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից». Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին թշնամու նախաձեռնած մարտական գործողություններին՝ սահմանային լարվածությունը պայմանավորելով Ադրբեջանի ներսում ընթացող զարգացումներով, նավթի գնի անկմամբ ու տնտեսական ծանր վիճակով։ Այս մասին գրում է 168 ժամը:

Ըստ Գրիգորյանի՝ հուլիսին Տավուշում անհաջողության մատնվելուց հետո Ադրբեջանի նախագահը հայտնվել է անկյուն մղված ջղային մարդու կարգավիճակում ու դարձել անկանխատեսելի, ուստի դրանով է պայմանավորված, որ հայտարարում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած 7 կետերն իրենց համար անընդունելի են, որովհետև իրենք ունեն ընդամենը 1 առաջարկ։

«Ալիևն ունի միայն մեկ առաջարկ՝ Զինված ուժերը Արցախից հանել. միակ պահանջը դա է, կամ իրենց տարածքներն ազատագրել։ Հարց է առաջանում. նախ՝ որտե՞ղ է գրված, որ ձեր տարածքներն են։ Դա նշանակում է, որ Ալիևը պարբերաբար փորձելու է սահմանին լարվածություն հրահրել։ Հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ, երբ ներքին ճգնաժամ է ստեղծվում, նա պարբերաբար լարվածություն է ստեղծում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ նախապատրաստվում է վատթարագույն սցենարների, լավ գիտի, որ Ադրբեջանը պարբերաբար փորձելու է ռազմական լուծումներով ինչ-որ ելքեր գտնել, սակայն դա հնարավոր չէ, քանի որ ՀՀ Զինված ուժերն իր առջև դրված ցանկացած խնդիր կատարելու է։

Պատասխանելով հարցին՝ հաշվի առնելով հուլիսյան դեպքերի օրերին Ադրբեջանի քաղաքական կյանքում ընթացող զարգացումները՝ ԱԳՆ-ի հեռացումը, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Ալիևի վարչակազմը ցնցումների մեջ էր հայտնվել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ՝ Ադբեջանում կա կառավարման ճգնաժամ. ինչ նկատի ունեմ՝ նավթի գների անկումը սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծել, որոնք բերել են համակարգի առաջ նոր խնդիրների։ Ի դեպ, հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, թե որքան կարևոր է կուռ կառավարման համակարգ ունենալը։ Ադրբեջանին չհաջողվեց ապահովել հանրային և կառավարման համակարգի մոբիլիզացիա, կառավարման համակարգը կուռ չէր գործում, մարդիկ կային, որոնք, ըստ իրենց, աշխատանքի չէին գալիս, բնականաբար, բոլորին էլ հայտնի էր, որ այս մարդուն աշխատանքից հանելու են, դա ինչ-որ պահի պետք է տեղի ունենար, որովհետև հունվար-փետրվարից դա շատ ակնհայտ էր, բաց երբ կառավարման համակարգը ճգնաժամի ժամանակ կուռ չի գործում, կառավարման համակարգի վերևում կանգնած մարդը ցուգցվանգի իրավիճակում է հայտնվում։

Ի դեպ, հայկական կողմում էլ ընդդիմությունն էր փորձում այդպիսի խոսույթ մտցնել մեր քննարկումների մեջ՝ փորձելով բանակը ռազմաքաղաքական ղեկավարությունից տարանջատել, ինչը ես նույնիսկ կձևակերպեի՝ որպես դավաճանական քայլ, որովհետև 90-ականներին էլ, հույս ունեմ, այդ մարդիկ գիտեն, որ մենք այդ ժամանակ ունեցել ենք կուռ կառավարման համակարգ, իսկ Ադրբեջանն ունեցել է ցնցումներ և ներքին կառավարման համակարգի ոչ կուռ աշխատանք, նույնիսկ ինչ-որ մի գեներալ որոշում էր առաջին գծից գնալ Բաքու, և ոչ թե՝ գնալ-կռվել, ու այդ հանգամանքը գործոն է եղել, որ մենք կարողանանք հաջողություն գրանցել։ Այդ ձախողումները նրանք փորձում են Հայաստանի ներքաղաքական խոսույթ մտցնել և առաջարկել»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վերջինիս փոխանցմամբ՝ նման քայլի հուլիսյան դեպքերի ժամանակ գնում էին «նախկինների խմբակները», որոնք, հեղափոխությունից հետո ձախողում ունենալով, փորձում էին այդպիսի խոսույթ մտցնել, ի դեպ՝ լավ տեղյակ լինելով, թե ինչպես է գործում կառավարման համակարգը։

«Ինչպես բանակը, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարումը պատերազմի ժամանակ պետք է կուռ լինի։ Ամբողջ գործընթացը ղեկավարվել է մեկ հոգու կողմից, որը, որպես քաղաքական պատասխանատու, ամբողջ գործընթացի արդյունքում հաջողություն է գրանցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից է ամբողջը համակարգվել, իսկ նրանք փորձում են դա տարանջատել, ստեղծել, էսպես ասած, կառավարման համակարգի ոչ կուռ լինելու իլյուզիա։

Ի դեպ, նրանք, որոնք մտածում են, որ հնարավոր է ռազմական հաջողություն ունենալ միայն բանակի գործողություններով, չարաչար սխալվում են, էդպիսի բան հնարավոր չէ, որովհետև ռազմական գործողությունները դա միայն առաջին գիծը չէ, իհարկե, մեր բանակը փայլուն է աշխատել, էստեղ որևէ մեկը սրա շուրջ քննարկում չունի, իր առջև դրված խնդիրը փայլուն լուծել է, բայց դա լուծելու համար պետք են եղել բազմաթիվ կոմպոնենտներ, որովհետև երբ բանակը հաջողություն է գրանցում, պետք է դա լինի միջազգային ասպարեզներում և բազմաթիվ այլ ասպարեզներում, դրա համար պետք է համակարգում. համակարգումը կատարել է վարչապետը»,- ասաց Գրիգորյանը։

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Նիկոլը սատանայի ծնունդ է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ արձանագրություն են կազմել Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ Դիմակ չկրելու պատճառով՝ ոստիկանները տուգանեցին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին (video) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) «Առանց դիմակների ենք և ուրախ». Հայկ Մարությանը Երևանի փոխքաղաքապետի հետ լուսանկար է հրապարակել Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին 21 տարի՝ Արմեն Բիլյանին, 9 տարի՝ Պավլիկ Մանուկյանին, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին «Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Ինքնասպանություն Աշտարակում. 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել /տեսանյութ/ Այն պահին, երբ մարդիկ դուրս գան հանրային ընդվզման, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է կորոնավիրուսի թվերի աճ․Իսագուլյան (video) Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Երիտասարդը պետության շարժիչ ուժն է, առանց երիտասարդների պետություն և պետականություն կառուցել հնարավոր չէ․Վիտալի Բալասանյան Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է Դիմակ կրիր, որ գրպանդ չմտնեմ. սա՛ է Փաշինյանի հակավարակային «ռազմավարությունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub