Մեղադրյալի հաղորդմամբ` ոստիկանության ծառայողներն իրեն խոշտանգել են

Ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության մեջ մեղադրվող Վլադիմիր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին ոստիկանության ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ հիշյալ ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, որպեսզի ինքը խոստովանի իրականում իր կողմից չկատարված գողության դեպքը. տեղեկացնում է ՀՔԾ-ն։ Քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub