Իրանը բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազի մատակարարումներ սկսելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է իրանական National Iranian Gas Company (NIGC) ներկայացուցիչ Ալի Ռեզա Կամելին: «Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մենք պետք է գազը հասցնենք Հայաստանի սահման, իսկ Վրաստանն այն կստանա Հայաստանի հետ սահմանին։ Ընդ որում՝ գազի արտահանման պլանի վերաբերյալ գործարքի կնքումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար»,- ասել է նա։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մատակարարումների ծավալը կազմելու է 300-500 միլիոն խորանարդ ֆուտ։ Կամելին ընդգծել է, որ Վրաստանի մատակարարումներն ուղղված են լինելու այդ երկրի ներքին սպառման բավարարմանը և ոչ թե հետագայում այն Եվրոպա հասցնելուն։

Просмотрено 0 раза
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub